National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ալժիրի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):   ԱԺ նախագահը շնորհավորել է Սմաիլ Ալլաուային Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու պետությունների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործին:
Կարեւորելով Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ի տարբերություն արաբական այլ պետությունների՝ հայ-ալժիրյան հարաբերությունները ցանկալի մակարդակով առաջընթաց չեն արձանագրել: Նա փաստել է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ալժիրյան փոխգործակցության կայացման ու ամրապնդման գործընթացում՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Միջին Արեւելքում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ՝ կարեւորելով հակամարտությունների բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով լուծումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահը կարեւորել է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման պատճառով բերում է լարվածության աճ եւ նոր զոհեր:
Երախտագիտություն հայտնելով արաբ ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու համար՝ Գալուստ Սահակյանը խոսել է նաեւ 2015-ի ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումների մասին:

Դեսպան Սմաիլ Ալլաուան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նա կիսել է ՀՀ ԱԺ նախագահի մտահոգությունը տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների եւ Սիրիայում ու Իրաքում ապրող քրիստոնյա բնակչության անվտանգության պահպանման վերաբերյալ:
Նորանշանակ դեսպանը նշել է, որ տարիներ առաջ երկու երկրների միջեւ սկսված համագործակցությունը չի շարունակվել, եւ այսօր պետք է ջանքեր գործադրել, որպեսզի զարգանա քաղաքական երկխոսությունը, երկու երկրները միավորեն ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման առկա ներուժի մասին՝ հույս հայտնելով, որ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում առկա ներուժը լավագույնս կօգտագործվի առաջիկա տարիներին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am